Քննարկվել է 24.08.2017 - 15.09.2017 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.. Նախագծով նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Վերոնշյալ բարեփոխումները միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները: 2 0 24 12677