Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019 Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատոցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: 4 0 0 8501