Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1959-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959-Ն որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացվել է 9,0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա, որից 8,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ 3 2 0 1973