Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021 «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։ 13 2 0 44818
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, մասնավորապես կանոնակարգվել են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա՝ միայն համամայր կամ միայն համահայր քույրերին ու եղբայրին հաշվի առնելու դեպքերը և դրա համար պահանջվող փաստաթղթերը։ 1 0 0 4623
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.10.2020 - 16.11.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։ Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։ Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով: 0 0 1 5798
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։ 4 0 0 6622
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.03.2020 - 27.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը: 0 0 0 6204
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2018 - 12.10.2018 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Համաձայն օրենքի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար որպես հիմնական պայման, սահմանված է ծնողի` երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը։ Սա էապես բարդացնում է ընտանեկան դրամագլխի կառավարումը՝ անհարկի անհարմարություններ ստեղծելով ծնողների համար։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ 9 0 0 9535