Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.02.2026 - 25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման 1․1-ին կետը, որի N 2 հավելվածով սահմանվում է փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։  
Մնաց {days} օր
0 452

Քննարկվել է 05.02.2026 - 20.02.2026

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելված N 4-ի 2-րդ կետի կատարումը։ Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։
Մնաց {days} օր
0 500

Քննարկվել է 05.02.2026 - 20.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում։
Մնաց {days} օր
0 516

Քննարկվել է 11.08.2021 - 26.08.2021

«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
Մնաց {days} օր
0 5679
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: