Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024 «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանել առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից առավել խիստ նորմեր, որի արդյունքում ակնկալվում է կարգավորել ներկայումս ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման հետ կապված առկա չարաշահումները։ 1 20 1 2276
Քննարկվել է 26.08.2022 - 12.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների էլեկտրոնային առևտրի հասկացության սահմանում, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գնորդին` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (ապրանքների վերջնական սպառողին) էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանքների հեռավար վաճառքի մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսում 1 19 2 4335
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.03.2022 - 19.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում առաջացած խնդիրներից: 2 1 0 5899