06.11.2024 21.11.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է դասագրքերի ստեղծման, փորձաքննության և լրամշակման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ: Դասագրքաստեղծման գործընթացի էական փոփոխություններից, դասագրքի ստեղծման, փորձաքննության և հրատարակման փուլերն իրարից առանձնացնելուց հետո բուն գործընթացը կազմակերպելիս պարբերաբար իրականացվում են քննարկումներ մասնագիտական կառույցների, գործընթացին մասնակից կազմակերպությունների հետ, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել ընթացակարգերի դժվարությունները և լավարկել դրանք: 0 0 3 473