Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.09.2023 - 12.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետում կատարվել է լրացում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է վերապահվել կամավոր աշխատանքի բնագավառի քաղաքականության մշակումն ու իրականացումը (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից): Նախագծով նախատեսվում է, որ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանում է տրամադրելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախագիծը մշակվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում և նախատեսվում է, որ ի թիվս այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ապահովելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումների ամբողջական ներդրումը։ 0 0 0 2070