Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 05.11.2021 - 26.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերը չեն համարվի ռազմական նշանակության ապրանքներ, քանի որ դրանք կիրառվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում (մասնավորապես սննդի արդյունաբերությունում), սառեցման համակարգերում, իրենց տեխնիկական բնութագրերով, կառուցվածքային հատկանիշներով հատուկ նախագծված և նախատեսված չեն ռազմական նշանակությամբ կիրառելու նպատակով։ 0 2034