Քննարկվել է 17.06.2021 - 02.07.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտե են դիմում ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքները՝ ավտոտեխսպասարկման կետեր (կայանքներ) կառուցելու և համապատասխան դիրքորոշում լիազոր մարմնից ստանալու ակնկալիքով: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով ՀՀ տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն 200 ավտոմոբիլների տեղակայում և այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ: Նշված չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ քաղաքային և առավել ևս գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված է բնակավայրերի (շատ դեպքերում սակավաթիվ) բնակիչների քանակով: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը ենթադրում է նաև որոշակի քանակով աշխատատեղերի և ՀՀ մարզերի բնակչության զբաղվածության ապահովում՝ առաջարկվել է նշված նորմերի 305-րդ կետում կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչև 10 ավտոմոբիլների, 11-30 և 30-ից ավելի ավտոմոբիլների համար: 1 0 0 5433