Քննարկվել է 17.05.2024 - 01.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրամանի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համար կսահմանվեն աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի միասնական կանոններ, մասնավորապես՝ աշխատողների աշխատանքային պայմանների առանձնահատկությունները և աշխատանքային կարգուկանոնը սահմանող նորմերը, աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմերը, ինչպես նաև աշխատողներին արձակուրդի տրամադրման, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, ինչպես նաև աշխատողների հանդերձանքի կանոնները։ 2 5 0 1550
Քննարկվել է 17.06.2020 - 03.07.2020 «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի փոփոխման, լրացման, ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց կատարումն ապահովելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: 1 0 1 6638