Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

08.01.2026 25.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-2 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3 հոդվածի 8-րդ մասի և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N2-5, դրական եզարակացությունը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է․  Հաստատել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ի N2-5, դրական եզրակացությունը ստացած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք-2 միկրոռեգիոնալ մակարդակի գլխավոր հատակագիծը համաձայն հավելվածների։
Մնաց {days} օր
0 571

Քննարկվել է 19.12.2025 - 15.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԱՌԱՓՆՅԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը՝ համաձայն հավելվածերի։ 
Մնաց {days} օր
0 665

Քննարկվել է 05.08.2025 - 26.08.2025

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 1796

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

ՀՀԿՀ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՉ ԿՈՇՏ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տարբեր կարգերի նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արտադրական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոտեցման և ներքին ճանապարհների, քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների և ճանապարհների ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ժամանակ կոնստրուկտավորման և հաշվարկման պահանջները։Սույն կանոնների հավաքածուն պետք է օգտագործել ոչ կոշտ ճանապարհային պատվածքով նոր կառուցվող ճանապարհների, ճանապարհների վերակառուցվող տեղամասերի, ընդհանուր ճանապարհային ցանցի նախագծերի և տիպարային նախագծերի մշակման ժամանակ։
Մնաց {days} օր
0 1728

Քննարկվել է 22.04.2025 - 07.05.2025

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական ծրագրերի պետական համալիր փորձաքննության արդյունավետություն, շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումների ապահովում։ 
Մնաց {days} օր
0 2003

Քննարկվել է 22.04.2025 - 07.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի կառուցապատման նկատմամբ միատեսակ մոտեցումների իրականացմանը՝ կառուցապատման տոկոսի նկատմամբ ճկուն մոտեցման միջոցով կանոնակարգելով տարբեր կարիքներ ունեցող շահառուների համար միանման մոտեցումներ կիրառելու հնարավորությոնը և տարածքների խնայողական օգտագործմանը
Մնաց {days} օր
0 2020

Քննարկվել է 18.04.2025 - 03.05.2025

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ   ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մետեցումները։
Մնաց {days} օր
0 2510

Քննարկվել է 28.03.2025 - 12.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովում (շարունակական մասնագիտացման զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպում, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով կրեդիտների շնորհման չափանիշների սահմանում, լրացուցիչ մասնագիտացման անցկացում, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ): Իսկ մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը:
Մնաց {days} օր
0 2252

Քննարկվել է 24.03.2025 - 08.04.2025

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Գործող օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումն ու հավաստագրումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով: Էլեկտրոնային համակարգը համակցված է մի շարք պետական մարմինների տեղեկատվական բազաների հետ՝ լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը թվայնացված իրականացնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 1933
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: