Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.04.2019 - 26.04.2019 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում. կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակառուն բնակվում է Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում։ 13 2 1 8598