Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման իմաստով  պայմանագրային եկամուտ չի համարվում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամուտը (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը)։ Նախագծով նախատեսվում է նաև, որ հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտի հիման վրա հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաև աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը։
0 2586

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է, որ՝ 1) աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, նաև այն դեպքում, եթե ներգրավվել է կամավոր աշխատանք կատարող՝ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագիր կնքելու, 2) ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք տվյալ կազմակերպության մոտ արձանագրում են նախկինում ներգրավված կամավոր աշխատանք կատարող՝ առանց կամավոր աշխատանքի ներգրավված ժամանակ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրի կնքման, 3) հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում կամավոր աշխատանքում ներգրավված անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ: Միաժամանակ, հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի հետ կնքված համապատասխան գրավոր պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում նշված անձանց կողմից գործատուի մոտ աշխատանք կատարելու պարագայում այդ անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ։     
0 2891