Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 09.02.2023 - 24.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է փոխհատուցումն նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, որը ավելի պարզ և մատչելի կդարձնի ԱԱՊ օղակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված գործընթացը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն իրականացվում է միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թվականից նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Նախագծով առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով: Նախագծի կատարվող լրացումով հստակեցվում է «Տուժած անձ» շահառուների խմբում ընդգրկված անձանց շրջանակը: 11 2 0 4039