Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.06.2024 - 28.06.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է տարընթերցումներից խուսափելու համար «փաստացի բնակության վայր» հասկացությունը (բնակության հասցե, թե համայնք) հստակեցնելու անհրաժեշտությամբ:
0 1195

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:
0 1801

Քննարկվել է 22.08.2023 - 07.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը: Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան  տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում:  
0 2142

Քննարկվել է 24.11.2020 - 11.12.2020

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:        
0 5796