20.11.2024 05.12.2024 ՀՀՇՆ-«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բժշկական կազմակերպությունների նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող շենքերի, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող բժշկական նպատակով ծառայող սենքերի նախագծման վրա և ապահովում են տեխնիկական, սանիտարահամաճարակային և էրգոնոմիկակական պահանջների կատարումը: Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր: 1 2 0 174
Քննարկվել է 25.09.2020 - 11.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել օրենքը, որի համաձայն բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները դասակարգվել են ըստ տեսակների, պայմանների և ձևերի, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված կարգավորումները, ինչպես նաև լիզենզիայի ձևաթղթերը համապատասխանեցնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների Օրենքով նախատեսված պայմաններին, միաժամանակ լիցենզավորման հայտի մերժման հիմքերում լրացվում են տեղում ուսումնասիրության ժամանակ առաջացող խոչընդոտների հետևանքով լիցենզիայի հայտի մերժման հիմքեր: 3 0 0 8232