Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.07.2024 - 19.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է միասնական հաշվի միջոցով մարված գումարներից նվազեցնել ոչ միայն հարկային հաշվարկների ճշգրտման արդյունքում միասնական հաշվին վերադարձված գումարները, այլ նաև պետական բյուջեից կատարված մնացած վերադարձները: Այսինքն, ըստ էության, որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակը հարկ վճարողների մասով հրապարակվող ցուցանիշների հաշվարկումն է այն նույն տրամաբանությամբ և կանոններով, որով հաշվառվում են պետական բյուջեի եկամուտները` վերադարձները նվազեցրած:
0 1175

Քննարկվել է 15.10.2021 - 30.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
2 4751

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.07.2018 - 01.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում, աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցում: 
0 8194