Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխություն է կատարվում ՀՀ վարչապետի կառավարության 2021 թվականի ապրիլի 6-ի N 347-Ա որոշման մեջ, մասնավորապես, առաջարկվում է` 1. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին, 2. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն, 3. Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն: 0 1 0 553