Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2024 - 04.04.2024

ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունների, խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող օժանդակությունների/աջակցությունների, դրանց համար նախատեսված պահանջների և վերջիններիս իրականացման համար հետագա ընթացակարգի սահմանմամբ։
0 1629

Քննարկվել է 03.08.2023 - 18.08.2023

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Նախագծով նախատեսվում է նաև կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային  գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ։ Նախագիծը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։
1 2770

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.08.2022 - 11.09.2022

«Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և վերջինիս կիրարկման մեխանիզմները սահմանելու մասին» Նախագծով սահմանվում է գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, որը  կիրառելի է Հայաստանի Հանրապետության բոլոր գետերի համար, ինչպես նաև ներկայացվում է վերջինիս կիրարկման մեխանիզմները։ 
1 3792

Քննարկվել է 19.05.2022 - 03.06.2022

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալումը պահանջում է համակարգված, միասնական և համաձայնեցված մոտեցում: Ընթացիկ ժամանակաշրջանում տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործառույթները պետական կառավարման համակարգի որևէ մարմնի վերապահված չէ, որը կարող է համակարգել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող  միջոցառումները՝ տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը, տնտեսության գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը, տնտեսության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում  կսահմանվի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում լիազոր մարմին, որը կիրականացնի վերը նշված խնդիրները:
0 3277

Քննարկվել է 21.01.2021 - 06.02.2021

««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է  դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ։
36 18806

Քննարկվել է 26.03.2020 - 14.04.2020

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարման կասեցում մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Միևնույն ժամանակ, վիճարկման հայցերով վարչական գործերով դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը առերևույթ արհեստական ներկայացված հայցերով հարուցված գործերի առնչությամբ։ Ներկայացված իրավական ակտի նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։
14 12908

Քննարկվել է 06.02.2017 - 28.02.2017

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայու­թյունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնո­լոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտա­հան­ման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
0 11305

Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Չնայած մի շարք ոլորտներում արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն Հայաստանում իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու, ինչպես նաև 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից  հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումն առնվազն 4 կետով ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
0 10024

Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017

Ակումբային ծառայությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ Նախագծի նպատակն է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը (այսուհետ` Ոլորտ), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ:
0 12577