Քննարկվել է 18.04.2024 - 04.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ սահմանվել են բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջները, որի մեջ ներառվել է նաև «կախովի ուղի» ունենալու պահանջը, որը սակայն կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար, ուստիև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջներից «կախովի ուղի» ունենալու պահանջը հանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, տվյալ տեխնոլոգիական հագեցվածության պահանջը չի կարող ներկայացվել սպանդանոցային կետին, վերջինս կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար և էական ծախս է առաջացնում տնտեսավարողների համար: 0 5 0 1521
Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման համաձայն յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գործող իրավակարգավորմամբ սահմանվում է, որ չեն վերադարձվում «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերը: Սակայն սովորողները չեն վերադարձնում նաև տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը, ինչի մասին կարգավորումն անհրաժեշտ է այդ գիրք-տետրերի տպագրման գործընթացը կազմակերպելու համար: Տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը աշխատանքային են, դրանք տպագրվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: 3 0 0 1482
Քննարկվել է 14.04.2020 - 29.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանների կիրառմամբ բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը 1 0 0 7932
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 25.09.2017 - 10.10.2017 «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ներկայումս անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա բացերը և ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընդունել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ, որը կնախանշի գործողությունների հետագա ընթացքը։ 6 2 0 8221