Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.03.2023 - 13.04.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ։ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Ըստ այդմ, անհրաժեշտ է Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։ Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ընդունումից հետո մեկ անգամ է կատարվել փոփոխություն՝ 2021 թվականին, որով ընդամենը հստակեցնել է «Միասնական սոցիալական ծառայություն» եզրույթը։ Մինչդեռ, 2012 թվականից հետո ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն իրացվել Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ։ 2 4 0 2537