Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։  Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում՝ Կանոնների գործող խմբագրությամբ տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար, նախագծով առաջարկվում է Կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում բաժանորդներին՝  մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Միաժամանակ, ի թիվս վերը նշվածի, նախագծով առաջարկվում է նաև Կանոններում իրականացնել մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունները բարելավող այլ լրամշակումներ։
0 1512

Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների 135-րդ կետով սահմանված՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամկետներից յուրաքանչյուր խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի (բաշխողի) կողմից սպառողներին դրամական տույժի վճարում՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Առաջարկվող նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների իրականացման խթանմանը, ինչպես նաև էլեկտրամատակարարման վերականգնման ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում՝ դրա արդյունքում սպառողներին պատճառված անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։  
0 990

Քննարկվել է 25.07.2023 - 09.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Ծառայության զինծառայողներին կենսաթոշակ նշանակելու և վճարումն ապահովելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու և դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափի և վճարման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերի, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգի, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգի, չափերի և պայմանների,  Ծառայության զինծառայողների և Ծառայությունում զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
0 2438

Քննարկվել է 07.07.2022 - 22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 04.05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններով՝ արտադրող-իրացնողների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից ՀՀ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման նպատակով հանվել է այդ գումարների մատակարարներին վճարված լինելու պահանջը։ Նշված փոփոխություններին համապատասխան նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում։
0 3327

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  հստակեցվում է ՔԿԱԳ գործակալության տարածքի հասկացությունը՝ դրանում ներառելով այն տարածքները, որոնք տրամադրված են գործակալությանը պայմանագրային հիմունքներով: Նշված տարածքներում ամուսնության հանդիսավոր արարաղությունը իրականացվում է լրացուցիչ ժառայությունների դիմաց գանձվող վճարներների դեպքում:
0 3173

Քննարկվել է 21.04.2021 - 06.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար սահմանված վերջնաժամկետը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզ­րա­կացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համա­պա­տաս­խանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգա­վոր­ման արդյուն­քում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջ­ների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: Արդյուն­քում, բացակայում է անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը:
0 5408

Քննարկվել է 21.04.2021 - 06.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համա­պա­տաս­խանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյուն­քում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը:
0 4916