Քննարկվել է 26.10.2020 - 10.11.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրապարակման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համակարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատարված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։ 0 0 0 5768