Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.03.2025 - 20.03.2025 «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշում Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը, որոնցով հնարավորություն կունենան տնտեսավարող սուբյեկտները դիմել և ստանալ պետական աջակցությունները: ՆԱխագծով նախատեսվում են պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները, բողոքարկման և այլ հարաբերություններ: 3 10 0 1199
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.12.2024 - 10.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1192․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «11022․ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ և ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԵՎ «1238․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ «11002․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11022․ Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա ուսուցչի և մանկավարժի վերապատրաստում» և «1238․ Նախադպրոցական կրթություն» ծրագրի «11002․ Նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժի վերապատրաստում» միջոցառումների ֆինանսավորման նորմատիվները հաստատելու մասին 0 0 0 606
Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024 «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։ 8 4 19 1624
Քննարկվել է 10.10.2024 - 30.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչեն մի շարք միջոցառումներ, քանի որ դրանք արդեն իսկ իրականցված են կամ դրանց իրականացումը բխում են այլ իրավական ակտերից, ինչպես նաև կփոփոխվեն միջոցառման կատարողները և կլրամշակվի միջոցառման անվանումը և կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։ 5 3 0 1546
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ 8 2 0 2469
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.06.2024 - 18.06.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող իրավական կարգավորումները համապատասխանեցնել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով: 2 8 1 1853
Քննարկվել է 03.05.2024 - 18.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի գործարկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու յուրաքանչյուր աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև որոշակի փոփոխություններ կատարել հանրապետական հանձնաժողովի գործառույթներում: Միաժամանակ անհրաժեշտ էր հստակեցնել ուսուցիչների վերապատրաստման համար պահանջվող վկայականներին ներկայացվող պահանջները: Փաստաթղթերին ներկայացվող պահանջները խմբագրման կարիք ունեին: Անհրաժեշտություն էր առաջացել նաև սահմանելու հանրապետական հանձնաժողովի ընդունած որոշման բողոքարկման ժամկետ: 19 6 21 3135
Քննարկվել է 14.03.2024 - 29.03.2024 ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովի՝ վերապատրաստված անասանբույժ մասնագետներ՝ արդի մոտեցումներին համահունչ մասնագիտական կարողություններով վերազինված, մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների տեղայնացում, ինչպես նաև պետական մարմիններում, պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետների վերապատրաստված թիմ։ Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։ 14 6 0 3114
Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմի վերանայման անհրաժեշտությամբ: 2 3 2 2099