Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.12.2022 - 28.12.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. - սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ. - ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ։ - սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ - վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը։    Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար մեկ միասնական դրույքաչափ, դրույքաչափերը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը, սահմանել նոր ստեղծված հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափեր, վերացնել ներկայումս չհիմնավորված արտոնություն սահմանող մեկ նորմ։  
0 3376