Քննարկվել է 26.12.2024 - 10.01.2025 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20 ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև՝ վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ 2 2 0 1270
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.09.2024 - 03.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ ունեցող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բացի այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների, ունենալ նաև ՀՀ ազգային վարորդական վկայական՝ դրանով իսկ զերծ մնալով Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից։ Այս կարգավորումը լիարժեք կապահովի ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը՝ հնարավորություն տալով ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների կողմից ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ՀՀ-ում տրանսպորտային միջոցը վարել ոչ ՀՀ կողմից տրված վարորդական վկայականով և այդ ժամկետում դիմել և ստանալ ՀՀ ազգային վարորդական վկայական։ 2 3 0 1589