Քննարկվել է 06.10.2023 - 21.10.2023 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծով առաջարկվում է տալ վարակիչ հիվանդության, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության սահմանումները, ինչպես նաև լիազորել Կառավարությանը սահմանել վերջինի ցանկը, որտեղ ներառված կլինեն բարձր վտանգ ներկայացնող հիվանդությունները, որոնք հիմք կհանդիսանան մարդու իրավունքների սահմանափակման համար: Բացի այդ, առաջարկվում է սահմանել լիզորող նորմ, որի հիման վրա հնարավոր կլինի Առողապահության նախարարի հրամանով սահմանել մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին` ըստ մակարդակների ներկայացվող պահանջները, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և հիմք կհանդիսանա նպատակային և արդյունավետ ֆինանսավորման համար` տարանջատված ըստ մակարդակների: 2 0 0 3306