Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
0 8716

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.01.2018 - 04.02.2018

«Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և ավելորդ վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը:   
0 8853