Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.02.2024 - 21.03.2024

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսաբազմազանության քաղաքականության ոլորտում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, և նրանց արգասիքների ու մասերի առք ու վաճառքի գործընթացներն իրավական տեսանկյունից կանոնակարգված չեն եղել: Անհրաժեշտություն է առաջացել մշակելու փաստաթղթերի ցանկ, որոնք պարտավոր են ունենալ վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առքն ու վաճառքն իրականացնող վայրերը, ինչպես նաև վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և տեխնիկատնտեսական հագեցվածության վերաբերյալ:
0 1778

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.01.2024 - 10.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխում։
0 1572

Քննարկվել է 31.05.2023 - 15.06.2023

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում տարածքում կենսաբանական ակտիվ հավելումները կարող են վաճառել միայն դեղատներում, ինչի արդյունքում վերահսկելի կլինի պետական գրացում չունեցող կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, որն էլ կնպաստի մարդու կյանքի և  առողջության պաշտպանությանը:    
0 3576

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.05.2023 - 30.05.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ՆՄՈՒՇՆԵՐԸ), ՈՐՈՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը, մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ ապառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունման կարգը, սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի N 722-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջները:
0 2504

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովեն զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը, ինչպես նաև կսահմանվի զենքի անվանացանկը:  
4 4771

Քննարկվել է 13.10.2022 - 29.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության հունիսի 06-ի թիվ 730-Ն որոշման մեջ, հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45.8-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ տեսչական մարմինը ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, որի  համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին թույլատրվեց արտադրական կանեփի գործունեությունը, որը կարող է իրականացվել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:  Օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման 1.1. հավելվածով սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման, ինչպես նաև արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները, այդ թվում՝  արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար նախատեսված տարածքների՝ ջերմատան, սածիլանոցի, տնկարանի, պահեստի և այլ վերաբերելի տարածքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնց պահպանման նկատմամբ հարկավոր է իրականացնել վերահսկողություն: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու Տեսչական մարմնի կողմից արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ստուգումների ստուգաթերթը՝  Տեսչական մարմնին հնարավորություն ընձեռելով իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն:   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
0 3002

Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։  
0 7636

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.03.2020 - 16.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը:
0 6259