Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

02.02.2026 20.02.2026
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծերի կարգավորման առարկան տարածական տվյալների ոլորտում գործող իրավական ակտերի միջև փոխհամապատասխանության ապահովումն է։ Նախագծերն ուղղված է «Տարածական տվյալների մասին» օրենքի դրույթների և դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի միջև առկա անհամապատասխանությունների վերացմանը, ինչպես նաև իրավական դաշտի հստակեցմանն ու համակարգմանը։ Նախագծերը կրում են համակարգող, հստակեցնող և կարգավորող բնույթ՝ սահմանելով Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) վարման, օգտագործման և կառավարման հետ կապված հիմնական մոտեցումները։ Միաժամանակ հստակեցվում են ոլորտային լիազոր մարմինների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները, թեմատիկ տարածական տվյալների ստեղծման քայլերի հաջորդականությունը, հիմնական հասկացությունները, ինչպես նաև ոլորտում կիրառվող ընթացակարգերը, ինչը նպաստում է իրավական կարգավորումների միասնական և հետևողական կիրառմանը։
Մնաց {days} օր
0 147

Քննարկվել է 22.10.2025 - 06.11.2025

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանի մեջ կատարել փոփոխություն:
Մնաց {days} օր
0 989

Քննարկվել է 12.05.2025 - 27.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
Մնաց {days} օր
1 1769

Քննարկվել է 16.02.2022 - 06.03.2022

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։
Մնաց {days} օր
0 5593

Քննարկվել է 30.11.2021 - 15.12.2021

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2022 թվականի պետական ծրագիրը, 2022 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2022 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:
Մնաց {days} օր
0 6361

Քննարկվել է 06.02.2017 - 28.02.2017

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայու­թյունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնո­լոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտա­հան­ման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
Մնաց {days} օր
0 13457
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: