Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.02.2026 - 06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1099-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1099-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումների մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-342-Ն օրենքի ընդունմամբ։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի գործող խմբագրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված կամ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում: Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորները դիմումատուների կողմից հանձնված դիմումները և դրանց կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը այլևս չեն հանձնի Կադաստրի կոմիտե, որով կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի ամբողջական կատարումը:
Մնաց {days} օր
0 404

Քննարկվել է 13.06.2019 - 28.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է իրականացվող գործառույթների և աշխատանքների արդյունավետությունը էականորեն բարձրացնելու նպատակով պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մնաց {days} օր
4 10330

Քննարկվել է 14.09.2017 - 29.09.2017

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները ևս իրականացնելու են սպասարկման գրասենյակի գործառույթներ: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելու միջոցով:
Մնաց {days} օր
0 11871
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: