Քննարկվել է 19.01.2024 - 04.02.2024 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարևորելով կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում ապահովելու նպատակով հնարավոր կլինի աապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։ Հայաստանի Հանրապետությունում արվեստի տարբեր ուղղություններով և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։ 13 18 7 2217