Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա), կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով, տարբեր պտղատեսակների ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։ 1 1 0 8802