Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.02.2018 - 07.03.2018 <Սոցիալական աշխատանքի մասին> ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝ սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները: 6 1 13 13066