Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.10.2020 - 03.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի արտոնագրման և սերմերի որակական ցուցանիշների գնահատման շրջանակներում «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գործառույթների ընդլայնման, գյուղատնտեսական արտադրությանը բարձրորակ հավաստագրված տնկանյութի մատակարարման, սերմերի ու տնկանյութի հավաստագրման, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պետական հավաստագրման համակարգի և արտադրության գնահատման հետագծելիության համակարգի ներդրման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 0 0 0 8180