Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.02.2024 - 04.03.2024 «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։ 1 0 0 1829
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 31.01.2018 - 23.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելված 1-ով հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և Տավուշի մարզի Բերդ համայնքում բնակվող ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելն է 2 0 0 9344