Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները) և ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը նրանց միջև կնքվող պայմանագրով սահմանման վերաբերյալ իրավակարգավորում։ 1 9 0 1298
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.02.2024 - 28.02.2024 «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական ակտով կամրագրվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման, փոստային կապի ազգային օպերատորի ծախսերը մատուցվող ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխելու սկզբունքները և կարգը, ինչպես նաև կհստակեցվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված իրավակարգավորումներին։ 6 5 0 2061