Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023

«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծ: Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։    Նախագիծն ընդունվել է ՝ Կառավարության 2023 թվականի հուլիսի 13 N 1186-Ն որոշում
0 3297

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.10.2018 - 16.10.2018

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերը Օրենքի նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը: Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ստեղծման նպատակով: 
0 8029