Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
21.03.2025 05.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետում սահմանված՝ «ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը» հաստատելու դրույթից, ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման հետ կապված իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
1 257

Քննարկվել է 10.08.2023 - 25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող  փոփոխության նպատակն է ապահովել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ոլորտի լիազոր մարմնին՝ հետագա աշխատանքներում ավելի արդյունավետ իրականացնել իրեն վերապահված գործառույթները և նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ-ում ռազմարդյունաբերության  հետագա զարգացման համար:
0 2998

Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական պատվերի շրջանակներում կհստակեցվեն ԳՀՓԿԱ հայտերի ստացման, դրանց ուսումնասիրման ժամկետները, կսահմանվեն ամբողջական գործընթացը նկարագրող փուլերը,  կսահմանեն հայտի ներկայացման կարգը, համաձայնեցման և կարծիքներ ստանալու հերթականությունը, կսահմանվեն ուսումնասիրման առավելագույն ժամկետներ:
0 2960

Քննարկվել է 27.12.2019 - 12.01.2020

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Նախագծերի ընդունմամբ ապահովվում է ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը և պետական պատվերի միասնական քաղաքականությունը
0 8250