Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.06.2023 - 29.06.2023 «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավմամբ։ 5 1 1 3949
Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ մոնիթորինգային գործընթացը կիրականացվի լիարժեք՝ առավել հստակ գնահատական տալով ջրային մարմինների կարգավիճակին, ինչն էլ հնարավորություն կտա մշակել արդիական միջոցառումներ վատթարացված ջրային մարմինների կարգավիճակի բարելավման ուղղությամբ: 4 3 1 3227
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.02.2023 - 17.03.2023 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև կնպաստեն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը, փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը և «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը 2 6 0 4629