Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.06.2022 - 07.07.2022 «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում: 0 1 0 3807
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 30.10.2019 - 14.11.2019 "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում Սևանա լճի ջրի որակի և մաքրության վրա, քանի որ լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Վերջիններս գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին խիստ բացասական ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները: 2019-2021թթ. ՄԺԾԾ-ով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բարցարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները: 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերը ՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ։ Անտառմաքրման աշխատանքների իրականացումը նախատեսված էր ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 7-րդ կետով, ինչի գործողության ժամկետը ավարտվել է 2015 թվականին։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վերոնշյալ աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։ 4 1 0 6853