Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.07.2017 - 27.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է, որ ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար Շահա­ռուի սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը՝ նվազագույնի հասցնելով հերթագրումների և Շահառուի կողմից նախընտրած բժշկական հաստա­տությունների ընտրության հետ կապված լարվածությունը: Առաջարկվող նախագծի իրավակարգավորման պայմաններում ակնկալվում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացում՝ շնորհիվ նոր մեխանիզմով ներդրված կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի Առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը հետևում է նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:
0 10425