Քննարկվել է 12.12.2019 - 27.12.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագիծն ընդունվելու դեպքում ֆիզիկական անձինք, պետական և մասնավոր կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն կամ իրականացնել որոշակի ծրագրեր (հանքերի շահագործում, շինությունների կառուցում, գյուղատնտեսական ծրագրերի իրականացում և այլն) այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են հաստատված և/կամ կասկածելի վտանգավոր տարածքներում (ծանրաբեռնված են ականներով և/կամ Պատերազմի Պայթուցիկ Մնացորդներով), կարող են դիմել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու ականազերծման աշխատանքներ՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից դուրս: 6 1 0 6343