Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.01.2023 - 26.01.2023

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ին) դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:  ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները, սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած և սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները, կարգավորել կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար նշանակված և պաշտոնակատար նշանակվելու պահին առնվազն 17 տարվա հետաքննիչի ստաժ ունեցող անձանց՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքին առնչվող հարաբերությունները։ Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ՝ կատարելով որոշ խմբագրական փոփոխություններ։
0 2732

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների ՀՀ ներմուծելու կամ ՀՀ-ից արտահանելու ընթացքում ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի միջև ներկայումս իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էականորեն կհեշտացնի նշված գործընթացը:
0 4468