Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումը, մասնավորապես՝ հստակեցվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց շրջանակը, որոնց շարքում ավելացվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սահմանվել են Գործակալության տեղեկատվական համակարգին միանալու լրացուցիչ պայմաններ, որոնց հիման վրա սպասարկման գորածառույթներ իրականացնող անձանց հետ կնքվելու է պայմանագիր, Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձանց շարքից հանվել է գոյություն չունեցող, սակայն գործող որոշման մեջ հիշատակված պետական ոչ առևտրային կազմակերպությունը: 4 4 0 2172