Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.11.2024 - 16.12.2024

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրից՝ այն է  Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև  2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Նախագծով ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգ: Նոր համակարգի հիմք ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի  տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը (հեշտ ստուգվող եկամուտների ստուգման, իսկ  դժվար ստուգվող եկամուտների ներմուծման միջոցով)։ Որպես  անապահովության գնահատման նոր համակարգի թիրախ վերցվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային (և ունեցվածքի) հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։    
4 803