Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.07.2023 - 28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1456-Ն ԵՎ №1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նածագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների  իրային (դրամական փոխհատուցման) ապահովման հարցերը
0 2257

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայուննացման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կրկին վեց ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ,) արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ 
0 2663

Քննարկվել է 21.10.2022 - 10.11.2022

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ մշակվել են որոշ այն արտադրանքի համար պարտադիր պահանջեր սահմանող իրավական ակտերի նախագծեր, որոնց համար համապատասխանաբար ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտությունը այլևս բացակայում է, քանի որ վերջիններս կարող են ուժը կորցրած ճանաչվել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունների նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ և անկանխատեսելի է արդեն իսկ մշակված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ընդունման հետագա ընթացքը՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման բարդություններով, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ նախատեսված իրավական ակտերի վերանայման ժամկետները երկարաձգել։
0 3028

Քննարկվել է 23.11.2019 - 13.12.2019

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 71-Ն որոշմամբ հաստատված № 2 հավելվածով սահմանված թվով 14 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումների և դրանց արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համապատասխանեցմամբ:
0 7044

Քննարկվել է 24.10.2019 - 15.11.2019

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ:  
0 7326