Քննարկվել է 15.12.2022 - 30.12.2022 ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հանքային պարարտանյութերի պահպանման և անվատանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ՝ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման վերաբերյալ` մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը և գույքը պաշտպանելու համար` կանխելով այնպիսի գործողություններ, որոնք ապակողմնորոշում են սպառողներին՝ կապված դրանց նշանակության և անվտանգության հետ: Հիմնական նպատակը շահագործման գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը: 2 1 1 4075
Քննարկվել է 05.12.2019 - 21.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը: Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։ 9 0 1 7644
Քննարկվել է 23.11.2018 - 08.12.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում): 0 1 0 8375