Քննարկվել է 21.08.2020 - 05.09.2020 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա: 134 112 50 12194
Քննարկվել է 20.08.2019 - 04.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ: 5 3 24 9221